Կեսարը Հռոմի վրա արշավանքի ժամանակ Գալլիայի և Հռոմի սահմանազատ Ռուբիկոն գետն անցնելիս ասաց, որ վիճակը գցված է: Այդ օրվանից հանգուցալուծման խորհրդանիշ է դարձել «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը։
Այո՛, մայիսի 9-ին հայ ժողովուրդը հոգեբանական, քաղաքական Ռուբիկոնն անցավ և ստի, կեղծիքի, դավաճանների, ազգուրաց թշվառականների, գործակալների դեմ պայքարն արդեն մեկնարկեց։
Առաջին օրվա ժամանումը, մոտ 90 հազար մոտիվացված քաղաքացիներով կազմակերպված հանրահավաքը շատ տպավորիչ էր և ուժի լրջագույն ցուցադրություն էր։
Կարծում եմ` շարժման ոչ ղեկավարներին, բայց շարքային մասնակիցներին, համակիրներին պետք է փոխանցել երկրորդ և հաջորդ մի քանի օրերի գործողությունների ծրագիրը և քաղաքական բովանդակությունը։
Ըստ իս, ՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից։
Ներքին աջակցության իմաստով, կարելի է արդեն իսկ պնդել, որ ՔՊ ղեկավարն այլևս անդառնալիորեն կորցրել է ժողովրդի անունից ընտրված լինելու պնդաճակատ զեղումներ կատարելու հնարից և իրերի ընթացքում նրա, այսպես կոչված, լեգիտիմության սառույցը հալելու է մայիսյան արևի տակ։
Դառնանք արտաքին գործոնին։
Հարկավոր է հնարավորինս կարճ ժամկետում կասեցնել սահմանազատման և հողերի հանձնման ՔՊ ծրագիրը։
Դա կհանգեցնի նրան օժանդակող արտաքին, արևմտյան, թուրքական, ռուսական ազդեցության կորստին։
Այդ կենտրոնները կհասկանան, որ ՔՊ ղեկավարն այլևս ի զորու չէ իրականացնելու դրսերում տված խոստումները։
Որպես հետևանք, ՔՊ-ն կկանգնի արտաքին օժանդակության կորստի փաստի առջև։
Ներքին և արտաքին օժանդակության կորուստը քաղաքական երկսայր բումերանգ կդառնա և մեր քաղաքական կյանքից կհեռացնի տարատեսակ գործակալական ցանց ու իշխանական լծակ ունեցող խաբեբաներին։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ